00:00:00

«Հրապարակ». Ո՞վ է Հայաստանի թեկնածուն. Պայքարը թեժացնողներ կան

12:56, 17 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։ «Հիմնական կռիվը Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածու լինելու համար է։ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են առաջնությունը ստանձնել: Պայքարը թեժացնողները նաեւ դաշնակցականներն են։ Արայիկն էլ շատ գրագետ քարոզչություն է իրականացնում, ու այդ պատճառով է նաեւ նրանց միջեւ պայքարը սրվել: Եվս մեկ նոր ուժ է ձեւավորվում, որը ղեկավարում է Հայկազովի բրիգադի հրամանատարը` Գրիգորի Սահակյանը, որը քաղաքապետի ընտրություններին մասնակցեց, հանպատրաստից երկրորդ տեղը գրավեց։ Նա քաղաքական ուժ է ստեղծում, փորձում է այլընտրանք լինել բոլոր ուժերին, դաշտը վերցնել։ Շատ ակտիվ է շրջաններում, հատկապես՝ գյուղերում, համակիրների լուրջ բանակ է ձեւավորում, բայց տպավորություն է, որ ավելի շատ պայքարում է  ԱԺ մանդատների համար»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: 2000-ից Արայիկն ու դաշնակցականները միասին ճամփա են անցել, ո՞րն է հիմա տարաձայնության պատճառը։ «Դաշնակցականներն առաջարկում են միասնական օրակարգ ձեւավորել` հաշվի առնելով արտաքին թշնամու հանգամանքն ու ներքին համախմբվածության անհրաժեշտությունը, եւ հանրային համերաշխությամբ առաջ գնալ, սակայն Արայիկը չի ցանկանում միանալ, գտնում է, որ պրոցեսները պետք է իր շուրջն ընթանան` ռեսուրս ունի, կապեր ունի, ընտրազանգված ունի։ Բայց կան մարդիկ, որ ասում են՝ նոր մարդ ենք ուզում, Արայիկը նոր մարդ չէ, իշխանություն է եղել»: Իսկ  Մայիլյանի շանսերն ինչպիսի՞ն են։ «Մասիսի տակ քաղակտիվիստների սաստավն է հավաքվում` Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբը, այսպես ասած` բաց հասարակության հետ համագործակցող ուժերը, երեւանյան քաղհասարակության ներկայացուցիչներն են գալիս-գնում, մարդ են փորձում հավաքել, միավորել, բայց քիչ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր