Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Մոսկվայում ադրբեջանական դեսպանատնից տեղեկացրել են, որ համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է ԱԳՆ:
Պատգամավորն իր հերթին ռուսական գործակալությանը հայտնել է, որ Արցախ է ժամանել՝ մասնակցելու միջազգային համաժողովի, որին ներկա են եղել նաև ամերիկացի սենատորներ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Արցախ են այցելել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն: Նրանք Ստեփանակերտ կատարած առաջին այցի շրջանակում հանդիպել են Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: