00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

00:09, 16 հոկտեմբեր 2019

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ: Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։ 70 օր տևողությամբ փորձնական ծրագրի  հաջող իրականացման դեպքում  հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր