00:00:00

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:54, 15 հոկտեմբեր 2019

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գախարիան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:   Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում ջրեց այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և Ներքին գործերի նախարարի պաշտոնը:   Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր