00:00:00

Հայաստանի մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա

20:51, 15 հոկտեմբեր 2019

Հերթական մասնագետների խումբն է մեկնել Սիրիա։ Այս մասին հայտնեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։ Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր