00:00:00

Հայն անհաղթելի․ Կանադահայ պատգամավորը՝ Հայաստան ու Արցախ այցի, Սփյուռքի սպասելիքների մասին

19:11, 15 հոկտեմբեր 2019

Եղիսաբեթ թագուհու ոսկե և ադամանդե մեդալներով՝ Կանադայի բազմամշակութային կյանքում ծավալած իր գործունեության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով՝ կանադահայ համայնքում ունեցած իր երկարամյա ներդրումի համար: Պարգեւատրվողը՝ նահանգի միակ հայ պատգամավոր Արիս Պապիկյանն է։ Հայ դատի հանձնախմբի նախկին երկարամյա անդամ և նախկին Քաղաքացիության դատավոր Արիս Պապիկյանը մեծ ճանաչում ունի կանադահայ համայնքում: Նա հանդիսանում է նաև Կանադայի Էթնո-մշակութային խորհրդի և Կանադայի Էթնիկ մամուլի խորհրդի անդամ: Նրա գործունեությունը Կանադայում և կանադահայ համայնքում ընդգրկում է քաղաքական, մշակութային, մարդու իրավունքների, ընկերային ծառայությունները և միջհարանվանական մարզերը: Արիս Պապիկյանը օրեր առաջ է ժամանել Հայաստան։ Առաջին կանգառն Արցախում է եղել։ Հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ։ Irakanum.am-ի հետ զրույցում Պապիկյանը խոսել է իր գործունեությունից, Արցախ ու Հայաստան կատարած հերթական այցից։ Արիս Պապիկյանը մայրը Լիբանանից է, հայրը՝ Սիրիայից։ «70-ական թվականներին տեղափոխվեցի Հունաստան, այնտեղ երկու տարի ապրեցի, որից հետո տեղափոխվեցի Կանադա։ Այնտեղ միանգամից հայ գաղութի կյանքի մեջ մասնակից եմ դարձել, երիտասարդացի անդամ եմ եղել, հայ դատի մեջ եմ աշխատել»,- ասաց Պապիկյանը, հավելելով, որ եղել է նաեւ Օնթերո նահանգի Առողջապահության նախարարի խորհրդական։ 2015 թվականին Պապիկյանը մեկնել է Օնթերո նահանգ, նշանակվել՝ Քաղաքացիական դատավոր, աշխատելով վեց տարի։ Պաշտոնավարման ավարտից հետո Պապիկյանը իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություններին եւ ընտրվել է պատգամավոր, դառնալով Օնթերո նահանգի առաջին հայ պատգամավորը։ Նա հպարտորեն նշում է, որ իր ներդրումն է ունեցել Կանադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Առաջին անգամ Արիս Պապիկյանը Հայաստան ժամանել է 1991 թվականին։ Նույն տարում եղել է Արցախում։ Հիշում է՝ պատերազմական տարիներ էին։ Կանադահայ պատգամավորի հիշողություններում թարմ են Արցախում տեսածը։ «Առաջին օրը, որ ժամանեցինք Արցախ, ճակատներ գնացինք, հիվանդանոցներում եղանք։ Բայց այդ նույն օրը մենք հրավիրվեցինք ընթրիքի, երբ, որ սրահ ժամանեցինք, պարզեցինք, որ մի քանի հոգանոց ընտրիք չէ, այլ՝ հարսանիք, եւ այդ հարսանիքին հարյուրավոր մարդիկ են ներկա։ Մենք զարմացանք, որ լինելով շրջափակման մեջ, ինչպես կարող են այս պայմաններում հարսանիք կազմակերպել, սեղանները լիքն են։ Երբ հարցրեցինք, թե ինչպես եք կազմակերպել, պատասխանն եղավ, որ ներկաներից յուրաքանչյուրն իր հետ ինչ-որ բան է պատրաստել եւ բերել, պատգամ տալու Ադրբեջանին, որ հայն անհաղթելի է»,- հիացմունքով պատմեց պարոն Պապիկյանը, հավելելով, որ առ այսօր տպավորված է։ Խոսելով հերթական անգամ Հայաստան եւ Արցախ կատարած այցից Արիս Պապիկյանը նշեց, որ Արցախում պատվիրակության կազմով մասնակցել են համաժողովների, հնչել են ելույթներ, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված։ Պատվիրակության անդամներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արա Ղուլյանը։ Շուրջ երեսուն երկրների ներկայացուցիչներ են եղել Արցախում։ Նրանցից շատերն իհարկե հստակ գիտեն, որ հայկական երկրորդ հանրապետություն այցելելով, կարժանան Ադրբեջանի զայրույթին, բայց հանգամանքը նրանց չի մտահոգել։ Հայաստանում եւս Կանադայից ժամանած պատվիրակները տարբեր հանդիպումներ են ունենալու։ Մասնավորապես ԱԺ-ում նախատեսված է հայ- կանադական բարեկամական խմբի մասնակցությամբ նիստ։ Խոսելով Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններից, ապա կանադահայ պատգամավորը շեշտեց, որ Սփյուռքը կարևորում է հատկապես Հայաստանում դատաիրավական փոփոխությունները, խոսքի ազատությունը եւ տնտեսական հավասար պայմանների ստեղծումը։ Սրանք այն գլխավոր հիմնաքարեր են, որոնց առկայության պարագայում կմեծանա վստահությունը իշխանությունների նկատմամբ։ Առայժմ հստակ է, որ Սփյուռքում այս առումով սպասողական վիճակ է։ Երկու օրից Արիս Պապիկյանն ու մյուս պատվիրակները կհեռանան Հայաստանից, առաջիկայում նոր անելիքներով ու ծրագրերով ժամանելու խոստումով։ Մինչ այդ շեշտում է՝ Հայաստանն ու Արցախն իրենց սրտերում են։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր