00:00:00

Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխող կոալիցիա՝ Արցախում. Ովքեր են մաս կազմում այդ կոալիցիային. «Ժամանակ»

13:16, 15 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի գործող իշխանական էլիտան՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ցանկանում է ստեղծել նոր կոալիցիա, որը 2020թ. խորհրդարանական ընտրություններին հանդես կգա նախագահի միասնական թեկնածուով և պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակով: Այս կոալիցիային կարող են մաս կազմել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, և իշխանության աջակցությամբ ստեղծված էլի մի քանի կուսակցություններ: Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է: Նրա թեկնածությունը կպաշտպանեն նաև նախկին և ներկա ուժայիններ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը:
Այս համախմբման նպատակը Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է, ով ունի Արցախի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Ավելին՝ այս ուժերը փորձելու են հասնել նրան, որ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելուց, և հանդես գա իրենց թեկնածուի պաշտպանությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր