00:00:00

ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց. «Ժողովուրդ»

13:10, 15 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետևյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ ևս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջև սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:
Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որևէ տեղաշարժ չկար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր