00:00:00

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

23:00, 14 հոկտեմբեր 2019

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումը՝ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․ «Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ներկայացնելով չորս հիմք։ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել էր  Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ Նախագծում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու չորս հիմք կար: Դրանցից առաջինը, ըստ նախագծի հեղինակների, այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ եւ 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր եւ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, եւ գաղտնիք չէ՝ ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դիմում էր ուղարկել Դատարան։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու երկրորդ հիմքը Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են․ Երրորդ հիմքը Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է: Չորրորդ հիմքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր