00:00:00

Ծեծի է ենթարկել ու սպանության սպառնալիքներ հնչեցրել նախկին կնոջ հասցեին

19:28, 14 հոկտեմբեր 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի տրավմա՝ ըստ անամնեզի» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացուհի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բուժմիավորում տեղափոխվածը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Ն. Պ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Ն. Պ.- ին վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը՝ Հովհաննես Պարազյանը, ով այնուհետև կնոջ հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պարազյանը մի քանի անգամ խնդիրներ է ունեցել իրավապահ համակարգի հետ, իսկ նախկին կնոջը հետաքննիչի կողմից դատաբժշկական ուղեգիր է տրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր