00:00:00

«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առեւտուրը կայացավ

13:10, 12 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ». թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։ Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլեւս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, եւ Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առեւտուրը կայացավ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր