00:00:00

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

02:27, 12 հոկտեմբեր 2019

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, քանի որ ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ։ Հոկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։ Չվերթն իրականացնում է «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով։ Նշվում է, որ համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 1-ին, նույն ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան-Մոսկվա չվերթը, չնախատեսված վայրէջք էր կատարել Թբիլիսիում ՝ էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով: Արմենիա ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Այժմ գործող ավիաընկերությունը, որի մասնավոր է, կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Թել Ավիվ, Բեյրութ, Միներալնի Վոդի, Վորոնեժ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր