00:00:00

Փաշինյանը պարզաբանել է ՌԴ նախագահին նվիրած գրքի ընտրությունը

00:28, 12 հոկտեմբեր 2019

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ, ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»,-գրել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր