00:00:00

Ոստիկանության նոր բացահայտումը Գեղարքունիքի մարզում․ պետությանը պատճառվել է էական վնաս

23:50, 11 հոկտեմբեր 2019

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ զբոսաշրջիկների համար Սևանա լճում կազմակերպված նավագնացությունների արդյունքում հավաքագրել են ընդհանուր 15․000․000 դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ https://www.youtube.com/watch?v=ZDkbVfidU0I

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր