00:00:00

Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր

22:18, 11 հոկտեմբեր 2019

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի «Երևանի օրերը Վանաձորում» ծրագիրը: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի քաղաքի տոնը: *Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը (հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան): *Հոկտեմբերի 25 -ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): *Հոկտեմբերի 26-ին,ժամը 19:00-ին «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր