00:00:00

Թնջուկի լուծումը գտել են. Ինչ ճակատագիր է սպասվում Հովհաննես Իգիթյանին. «Ժողովուրդ»

13:57, 10 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։ Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, և ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջև է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին: Մեր տեղեկություննեով` թիմում երկարատև քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է,թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սև բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, և որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա: Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր