00:00:00

«Հրապարակ». «Վերջապես». Մարիամ Փաշինյանի նախագիծը՝ WCIT 2019-ում

13:09, 08 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ. թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ: Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել: Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»: Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաեւ «Հայկական ժամանակ» թերթով եւ ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր