00:00:00

Երևանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին

22:42, 05 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին՝ տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող բազմապիսի միջոցառումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը: «Միջոցառումները բազմաթիվ են: 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ»,-ասաց Կուբաթյանը: Քաղաքապետարանից միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Քաղաքի տոնի համար կծախսվի մոտ 150 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր