00:00:00

Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

20:02, 28 հուլիս 2026 Լեռնային Ղարաբաղ

 

 

Բաքվի Վերաքննիչ դատարանում ավարտվել են Արայիկ Հարությունյանի, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության այլ ներկայացուցիչների ու մյուս հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները:

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք՝ նրանց նկատմամբ Բաքվի ռազմական դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների համար»:

Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր