Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի Իրանին հութիների կողմից Հորմուզի նեղուցում ցանկացած ապագա հարձակման համար: Այս մասին Truth Social սոցցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նա զգուշացրել է «լուրջ ռազմական պատժի» մասին, եթե խումբը կրկին թիրախավորի նավերը։
Նշվում է, որ Թրամփի նախազգուշացումը հնչում է այն բանից հետո, երբ Եմենի հութիները ստանձնեցին Կարմիր ծովում երկու սաուդյան նավթային լցանավերի վրա հարձակման պատասխանատվությունը՝ սաուդյան նավերը թիրախավորող ռազմածովային շրջափակման մասին հայտարարությունից մի քանի օր անց։
«Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատվության կենթարկի այն առումով, որ հութիները Իրանի պրոքսիներն են։ Ե՛վ Իրանի և՛ հութիների նկատմամբ կկիրառվեն լուրջ ռազմական պատիժներ»,-սոցցանցում գրել է Թրամփը: