00:00:00

«Ժողովուրդ». Աշնանային գնաճ. թանկացել են խմիչքը, ծխախոտը, բանջարեղենն ու մսամթերքը. ինչ է սպասվում

13:39, 05 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջարեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրամով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում եւս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր