00:00:00

«168 ժամ». Ինչո՞ւ է Փաշինյանի ամերիկյան այցի համար վարձակալվել ուկրաինացի գործարարի օդանավը. մանրամասներ

13:22, 05 հոկտեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաեւ, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։ «Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր, նա մինչեւ պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում: 168.аm-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ասեմ, եթե մեկ ուրիշ ընկերության պատկանող ինքնաթիռ լիներ, կարող էր հարցը լինել, թե ինչու է այդ ընկերությունն ընտրվել։ Որեւէ միտում չկա։ Ընտրությունը կատարվել է նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց  Կարապետյանը։ Հարցին՝ իսկ այն, որ տվյալ ընկերությունը պատկանել է ուկրաինացի գործարարին, արդյոք որեւէ դերակատարում չի՞ ունեցել Կառավարության նպատակահարմարության մեջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունեցել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր