00:00:00

Սիմուլյանտը. Ռոբերտ Քոչարյանի թիմը ամեն ինչ անում է նրան վիրահատելու և դատական նիստը հետաձգելու նպատակով. «Ժամանակ»

13:14, 05 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ տարվում է այն ուղղությամբ, որ վիրահատություն տեղի ունենա։ Իսկ վիրահատությունը Ռոբերտ Քոչարյանին պետք է, որպեսզի հետաձգվի Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստը։ Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ Ներկայումս, սակայն, նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր