00:00:00

«Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը կառուցողական չէ»

16:19, 04 հոկտեմբեր 2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իշխող  «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ Իլհամ Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը կառուցողական չէ և հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր․ «Ղարաբաղն Ադրբեջանն է և վերջ»։ Ինչ վերաբերում է սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքին, պատգամավորը շեշտեց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը, և աշխարհը տեսնում է դա։ «Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր