00:00:00

Չեմ զղջացել, որ երաշխավորել եմ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանի համար. Ֆելիքս Ցոլակյան

15:58, 04 հոկտեմբեր 2019

Այո, ես եմ երաշխավորել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանի թեկնածությունը ԱԱԾ տնօրենի պաշտոնում:
Ինչ վերաբերում է հրաժարականից հետո Արթուր Վանեցյանի հայտարարություններին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում և մեկնաբանում է միայն իր հայտարարությունները: Նա կոչ արեց Ազգային անվտանգության ծառայության մասին ընդհանրապես քիչ խոսել, քանի որ ամեն խոսքը կարող է հետևանք ունենալ:
Ինչ վերաբերում է իր հրաժարականի վերաբերյալ լուրերին, նախարարը նշեց. «Ես հրաժարական չեմ տալիս, շարունակելու եմ աշխատել»: Tert.am-ի հարցին, թե արդյոք զղջացե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանի համար, նա ասաց. «Չէ ինչի՞ համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր