«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի շրջապատը, որը մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը հույս ուներ, որ կարողանալու է նրա միջնորդությամբ քրեական հետապնդումից փրկել Քոչարյանին, հիմա նպատակին հասնելու նոր մարտավարություն է ցանկանում մշակել:
Իրենք հրապարակային գործիչներ չեն, բայց մտածում են, որ իրենց նյութական և կազմակերպչական ռեսուրսը պետք է օգտագործեն հրապարակային դաշտում գործող ընդդիմադիր քաղաքական ուժ ձևավորելու համար: Բայց դա ժամանակ է պահանջում, իսկ Քոչարյանը ոչ մի կերպ չի ուզում կանգնել դատարանի առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: