00:00:00

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ

12:45, 04 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։ Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։ Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարին լրացած, 4 տարվա ՀՀ քաղաքացիություն եւ Հայաստանում մշտական բնակություն ունեցող ցանկացած ոք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր