ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ և անհրաժեշտ արձագանք է տվել: