00:00:00

Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը վարժական հավաքներ կիրականացվեն

16:02, 03 հոկտեմբեր 2019

  Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում   որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 40 օր ժամկետով վարժական հավաքներ` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Հարցը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանըհետաքրքրվեց՝ արդյոք այս վարժանքները ընթացքիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՞ ոչ: Նախարարն էլ պատասխանեց, որ դրանք տարբեր են: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վարժանքները պլանային իրադարձություններ են: «Ասել ենք, որ այն զորավարժություններ ու բազմաթիվ ծրագրեր, որ իրականացվում են, աննխադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված», - ասաց նա: Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ:
«Բայց դա ունի լավ կողմ, որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ», - ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր