00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

15:47, 03 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգարժան տիկին Մերկել, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է:  Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը: Այսօր Հայաստանն անցնում է  մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը: Թող առաջընթացը և բարօրությունը մշտապես ուղեկից լինեն գերմանացի տաղանդաշատ և ստեղծարար ժողովրդին»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր