00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

15:38, 03 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր բնագավառներում։ Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական խորացման հարցերում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը, որի շրջանակներում կառուցողական երկխոսություն ունեցանք երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,-ասված է շնորհավորական ուղերձում: Նախագահ Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր