00:00:00

ԱԺ-ն ընդունեց մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու նախագիծը

15:33, 03 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր