00:00:00

Նորաշենի բնակիչները կառավարության մոտ են. պահանջում են հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ

15:26, 03 հոկտեմբեր 2019

Արարատին մարզի Նորաշեն համայնքում իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ բողոքը շարունակվում է: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին։ Արարատի մարզի բնակիչ, «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանի  խոսքով` Նորաշենի ավագանու 4 անդամներ, համագործակցելով մարզպետի հետ, անհիմն և անօրեն որոշում են կայացրել, որ վայր դնեն համայնքապետի լիազորությունները: «Նրանք անհեթեթ փաթեթ են ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ եկել է պատասխան, թե լիազորությունները վայր են դնում, 2 ամիս հետո էլ պատրաստվում համայնքապետի նոր ընտրությունների»,-ասաց նա` հարց ուղղելով կառավարությանը, թե մենք այդքան շռայլ գումարներ ունե՞նք, որ 2 ամիսը մեկ ընտրություններ անենք:
Ալինա Մախսուդյանը նշեց նաև, որ նախկին համայնքապետին առաջարկել են անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,  Նորայր Գրիգորյանը հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքին: Արարատի բնակիչն ասաց նաև, որ սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի պատասխան տա, իրենց խոսքով, անօրինական կարգադրության համար: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին: Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանը համայնքապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել: Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր