00:00:00

«Փաստ». Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը

13:00, 03 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։ Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։ Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է։ Այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին, որը հանձնարարել է Սարգսյանին հնարավորինս հեռու պահել գագաթաժողովի շրջանակներում ընթացող բոլոր արարողակարգային միջոցառումներից։ Արդյունքում, նախագահ Սարգսյանը հյուրընկալել է միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր