00:00:00

«Ժողովուրդ»․ Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն

14:01, 02 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին: Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են: Բացի այս, կքննարկվի նաև Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երևանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր