00:00:00

Սասուն Միքայելյանի թեկնածուն Փարաքարում պարտվեց դատվածություն ունեցողին. «Փաստ»

14:05, 01 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Կիրակի օրը Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր արդյունքներով ավարտվեցին։ Առաջադրված գործող համայնքապետերը հիմնականում վերընտրվել են։ Նրանց գերակշիռ մասն անկուսակցականներ են, անգամ երկարամյա ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցական պատկանելությունից։ Վերընտրվել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Տանձուտի գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը, Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը։ Վերընտրվել է նաև 21 տարի Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը։ Հակառակ պատկերն է Արմավիրի Փարաքար համայնքում․ երկարամյա գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը պարտվել է դատվածություն ունեցող թեկնածու Դավիթ Մինասյանին։ Ուշագրավ է, որ Փարաքարում Սասուն Միքայելյանի թեկնածուն ևս չկարողացավ հաղթել»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր