00:00:00

Պուտինը բացատրել է, թե ինչի համար են անհրաժեշտ ԶԼՄ-ները

00:11, 23 սեպտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է «Համայն Ռուսաստան-2019» ժամանակակից լրագրության համաժողովի հյուրերին և մատնանշել զանգվածային լրատմամիջոցների կարևոր դերը իշխանությունների և քաղաքացիների միջև հարաբերություններում: «Այսօր ԶԼՄ-ները ծառայում են որպես հասարակական վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Ակտիվացնում են ուղիղ առարկայական երկխոսությունը քաղաքացիների և իշխանությունների միջև: Եվ ոչ միայն արդյունավետ քննադատում են իշխանության ներկայացուցիչներին, այլ հանդիսանում են օգտակար նախաձեռնությունների կազմակերպիչները»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինն իր ողջույնի խոսքում: Վերջինս ընդգծել է, որ «նման կառուցողական, պատասխանատու դիրքորոշումն օգնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, տարածաշրջանային ղեկավարներին առավել արդյունավետորեն լուծել մարդկանց հուզող խնդիրները»: Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ԶԼՄ-ները մեծացնում են բնակիչների հետաքրքրվածությունն ու ձգտումը ներգրավվելու սոցիալական և հասարակական նշանակալի նախագծերի իրագործմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր