Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, որը վարել է մեկ տարվա ընթացքում պատժական համակարգի աշխատանքի հաշվետվության շնորհանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Մենք ցանկանում ենք անցնել այնպիսի համակարգի, որտեղ դեռահասները, որոնք սխալ են թուլ տվել իրենց կյանքի ճանապարհին, բայց երազում են սովորել Թբիլիսիի պետհամալսարանում կամ նույնիսկ Հարվարդում, պատիժը չկրեն նրանց հետ, ովքեր հակառակ երազանքներն ունեն, եւ իրենց կարիերան տեսնում են «այլ աշխարհում»: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հաջող պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ դեռահասների սեգմենտում»,- նշել է նախարարը: