00:00:00

Աղջիկը հետևել է համացանցում տեղադրված խոհարարական խորհուրդներին և մահացել

02:49, 21 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Չինաստանից Ժեժե (Zhezhe) անունով աղջիկը մահացել է՝ փորձելով կրկնել ադիբուդի պատրաստման եղանակը, որը ցույց է տվել հայտնի չինացի բլոգեր Միս Յոն (Ms Yeah): Այս մասին գրում է BBC- ն: Պարբերականի տվյալներով, 14-ամյա Ժեժեն իր 12-ամյա ընկերուհի Սյաոյույի (Xiaoyu) հետ ցանկանում էր ադիբուդի պատրաստել ալյումինե բանկայի մեջ, ինչպես դա արել է Միս Յոն: Սակայն, բլոգերը հայտարարել է, որ աղջիկները ամբողջությամբ  չեն պատճենել նրա տեսանյութում ներկայացված մեթոդը, այլ օգտագործել են այլ մեթոդ: Արդյունքում սարքը պայթել է՝ հասցնելով աղջիկներին ծանր վնասվածք Աղջիկները ստացել են ծանր այրվածքներ: Ժեժեի մոտ այրվել է մարմնի 96 տոկոսը, և նա մահացել է հիվանդանոցում: Սյաոյուն ավելի քիչ է տուժել. նրա մարմնի 13 տոկոսն է այրվել: Ողջ մնացած դեռահասին անհրաժեշտ կլինի պլաստիկ վիրահատություն: Բլոգեր կինը համաձայնել է փոխհատուցում վճարել զոհվածի և վիրավորվածի ընտանիքներին: Դրա չափը չի նշվում: Միս Յոն հայտնի է հոլովակներով, որոնցում նա կերակուր է պատրաստում անսովոր ձևերով: Օրինակ՝ իր տեսանյութերից մեկում նա ձուկ է տապակում արդուկի վրա: Նրան բաժանորդագրված են ավելի քան 15 միլիոն մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր