00:00:00

Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները

02:52, 20 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար Թուրքիան պիտի դադարեցնի հորատման աշխատանքները Միջերկրական ծովի արևելքում: Կիպրոսի նախագահը նաև նշել է, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ «Ուզում եմ նշել, որ մեր առաջնային խնդիրը, որի վրա պետք է առաջնահերթ կենտրոնանանք, որպես իրոք անկախ և ինքնիշխան պետություն Կիպրոսի վերամիավորումն է՝ առանց արտաքին միջամտության, առանց արտաքին ռազմական ներկայության։ Այդ նպատակով բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Հույս ունենք, որ Թուրքիան, ի վերջո, կդադարեցնի իր անօրինական գործողությունները և կնպաստի բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը», - հայտարարել է Անաստասիադիսը։ Նա կոչ է արել միջազգային հանրության նույնպես դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում են և միաժամանակ հակասում են «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր