00:00:00

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել

01:05, 19 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը: Այս մասին հայտնում է թուրքական «Ենի աքիտ» լրատվամիջոցը: «Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»,- հայտնել է Ռոգոզինը: Ռոգոզինը Էրդողանին նաև առաջարկել է թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր