00:00:00

2018թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ

03:18, 18 սեպտեմբեր 2019 Աշխարհ

2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։ Մասնավորապես հրեաների դեմ մամուլում հրապարակվել է ատելության խոսք պարունակող առնվազն 1133, հայերի դեմ՝ 973 լրատվանյութ: Ապա հաջորդաբար սիրիացիների դեմ՝ 918, հույների դեմ՝ 672, տեղի հունական համայնքի դեմ՝  439, քրիստոնյաների դեմ՝ 370 լուր։ Հայերը թիրախավորվել են մասնավորապես  Խոջալուի դեպքերի և Հայոց ցեղասպանությանն առնչվող լուրերում՝ ներկայացվելով որպես թշնամիներ։ Սիրիացիները մեղադրվել են գողության և այլ զանազան հանցագործությունների մեջ՝ դիտարկվելով որպես պոտենցիալ հանցագործներ։ Նշենք նաև, որ ատելության խոսք պարունակող լուրերի 40 տոկոսը հրապարակվել է ազգային խոշոր լրատվամիջոցներում, իսկ 60 տոկոսը՝ տարբեր նահանգների ու քաղաքների տեղական մամուլում։ Տարբեր էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորելու եռանդով հատկապես աչքի են ընկել «Yeni Akit», «Milli Gazete», «Yeniçağ», «Milat», «Diriliş Postası», «Yeni Konya», «İstiklal», «Samsun Denge», «Ankara Anadolu», «Mersin İmece» թերթերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր