00:00:00

Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է

00:57, 18 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Պերմի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Շալաեւը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ լքել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստը, հայտնում է Ura.ru-ն։ «Այսօր Շալաեւը ներկա էր սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, պատգամավորները բավական երկար էին նստել, շատ հարցեր կար։ Նիստից հետո նա գնաց ճաշելու,- պատմել է խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը,- Նա վատ է զգացել, կարծես թե ինֆարկտ է»։ Նախնական տվյալներով, Շալաեւը մահացել է «Խուտորոկ» սրճարանում, որը գտնվում է մարզային խորհրդարանի դիմաց։ Պատգամավորի մահը հաստատել է նաեւ նրա օգնական Սվետլանա Ստարոդումովան, սակայն մինչեւ դատաբժշկական փորձաքննության ավարտը նա հրաժարվել է մեկնաբանություն անել։ Շալաեւը 53 տարեկան էր։ Նա ծնվել է Պերմի մարզի Բերեզնիկիում։ Նա պատգամավոր էր ընտրվել 2016թ․ սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Շալաեւը «Սիլվինիտ» քիմիական ընկերության առաջնային արհմիութենական կազմակերպության նախագահն էր։ Պատգամավորը կին եւ երկու զավակ ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր