00:00:00

Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը դատարանում են

17:14, 17 սեպտեմբեր 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական գործով գործով քիչ անց կներկայացվի դատարանի վճիռը: Այս պահին Քոչարյանը նիստերի դահլիճում չէ, իսկ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը դատարանում են: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր  վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը: Դատական նիստը ընթանում է բողոքի ակցիայով։  Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր