00:00:00

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

15:33, 17 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Այսօր առավոտյան Իսրայելում բացվել են ընտրական տեղամասերը և անցկացվում են երկրի պատմության մեջ Քնեսեթի առաջին կրկնակի ընտրությունները։ Ապրիլին կայացած ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը (120 տեղերից 61-ը), ինչը հանգեցրեց Քնեսետի լուծարման: Այս մասին գրում է kommersant-ը։ Ընտրությունների արդյունքներով կորոշվի 22-րդ խորհրդարանի կազմը, որից հետո պետք է ձևավորվի կառավարական կոալիցիա և ընտրվի վարչապետը: Իշխող «Լիքուդ» կուսակցության գլխավոր մրցակիցը «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքն է՝ Իսրայելի դրոշի գույներով «Կապույտ և սպիտակ» դաշինքը։ Ընդհանուր առմամբ, Իսրայելում բացվել է շուրջ 10,5 հազար ընտրատեղամաս: Մեծ քաղաքներում ընտրատեղաասերը կաշխատեն մինչև 22:00-ը, փոքր քաղաքներում, հիվանդանոցներում և բանտերում կփակվեն 20:00-ին: Իսրայելի իշխանությունները ակնկալում են, որ ավելի քան 6,3 միլիոն մարդ կքվեարկի ընտրություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր