00:00:00

Թրամփը ձգտում է դուր գալ մարդկանց, բայց իրեն ագրեսիվ է պահում. Սնոուդեն

15:24, 17 սեպտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է շահել մարդկանց համակրանքը, բայց իր խոսքերն արտահայտում է այնպիսի ագրեսիվ ձեւով, որ հակառակ էֆեկտն է առաջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ նրան (Թրամփին) բավական հեշտ է հասկանալ։ Նախագահ Թրամփն ինձ զարմացնում է ավելի շուտ որպես մեկը, ով երբեք սեր չի ճաշակել, որի համար ստիպված չի եղել վճարել,- ասել է Սնոուդենը երկուշաբթի MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում։- Նա ձգտում է, որպեսզի դուր գա մարդկանց։ Ցավոք, դա շատ բացասական հետեւանքներ է առաջացնում»։ ԱԱԳ նախկին վերլուծաբանը նաեւ շեշտադրել է ԱՄՆ 45-րդ նախագահի «ագրեսիվ եւ վիրավորական» ձեւը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր