00:00:00

Եմենի ժողովուրդը ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուհանի

03:44, 17 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Եմենի ժողովուրդը ինքնապաշտպանության իրավունք ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ պատասխանելով Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչուների գրոհի մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Ինչ վերաբերում է դրոնների գրոհին, ապա այստեղ խոսակցություն է սկսվում այն մասին, թե ինչպես դա կազդի նավթի շուկայի վրա։ Ես կուզեի ուշադրություն հրավիրել անվտանգության հարցերին։ Ամեն օր Եմենը գնդակոծում են, ու այդ երկրում զոհվում է անմեղ բնակչությունը։ Այդ իսկ պատճառով Եմենի ժողովուրդը ստիպված է եղել պատասխանել։ Այն, ինչ անում է Եմենի ժողովուրդը, պաշտպանում է իրեն։ Եվ պաշտպանում է հարձակումներից»,- ասել է Ռուհանին։ Նավթի խոշորագույն արտահանող եւ երեք խոշորագույն արդյունահանողներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիիան իր նավթային օբյեկտների վրա շաբաթ օրվա գրոհներից հետո հայտարարել է, որ ավելի քան երկու անգամ՝ օրական 5,7 միլիոն բարելով կրճատել է արտադրությունը։ Եմենցի զինյալ խուսիտները, որոնց դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ պայքարում է արաբական կոալիցիան, հայտարարել են, որ իրենք են անօդաչուների օգտագործմամբ իրականացրել գրոհը։ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, թե վկայություններ չկան այն մասին, որ գրոհը Եմենից է կատարվել, եւ մեղադրել է Իրանին։ Թեհրանը մեղադրանքներն անհիմն է համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր