Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ Չոբանբեյի հարավում գտնվող հիվանդանոցի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով պայթյուն է գրանցվել:
12 զոհից բացի, կան նաև բազմաթիվ վիրավորներ:
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ վերոնշյալ շրջանում Թուրքիան 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները՝ այդ տարածքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով: