00:00:00

Ապօրինի հատել էր կանգուն ծառ

16:34, 14 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել Դսեղ գյուղում ապրող 33-ամյա մի տղամարդու «ԻԺ-21251» մակնիշի ավտոմեքենան,  որը բեռնված է եղել մոտ  փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է վարորդը՝ սեպտեմբերի 11-ին Դսեղ գյուղի հարակից անտառի «Խնձրոխսի» կոչվող հանդամասից հատելով 1 հատ «Բոխի» տեսակի կանգուն ծառ:Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր