00:00:00

Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը կասկածվում է կոռուպցիայի համար

20:23, 14 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Բելգիայի դատախազությունը հետաքննություն է իրականացնում ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դիմումի հիման վրա. ինքնությունը չբացահայտած անձը երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի համար, գրում է L'Echo պարբերականը: Դիդյե Ռեյնդերսը հանդիսանում է նաեւ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եւ Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու: Ըստ պարբերականի` դեռեւս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն` փոխվարչապետի դեմ կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով: Աղբյուրը տեղեկացրել է Կինշասայում բելգիական դեսպանատան կառուցման համար անհրաժեշտ պետական գնումների գործընթացում թույլ տրված խախտումների, կաշառքի եւ փողերի լվացման դեպքերի մասին: Հաղորդման մեջ նաեւ հիշատակվում է անշարժ գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների եւ գոյություն չունեցող ընկերությունների անվան գործածման դեպքերի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր